ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համաձայն չէ, որ բուհերում թափուր տեղեր են մնացել, նրա համոզմամբ բուհերն են շատ տեղեր հայտարարագրել:
«Այս տարի ՀՀ-ում եղել է մոտ 21 հազար շրջանավարտ, իսկ հայտարարագրված տեղերը եղել են մոտ 23 հազար, այսինքն տեսականորեն հնարավոր էլ չէր լրացնել, ավելի մտահոգիչ է, որ կան մասնագիտություններ, որտեղ դիմող շրջանավարտներ չեն եղել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ–ն ավելի վաղ հայտնել էր` Հայաստանում բուհերին տրամադրած անվճար տեղերից 550–ը թափուր են մնացել, իսկ վճարովի համակարգից` ավելի քան 15 000-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը