17 08 2022

Իմ հանդեպ կատարվողը քաղաքական հետապնդում է, ինձ փորձում էին լռեցնել. Միկա Բադալյան



Օգոստոսի 18-ին տեղի է ունենալու «Ազատագրում» շարժման հիմնադիր Միկա Բադալյանի գործով երկրորդ դատական նիստը: Yerevan.Today-ի հետ զրույցում Միկա Բադալյանն ասաց, որ քրեական գործի հարուցումն ինքնին արդեն իսկ անօրինական է, ինքն ակնկալում է գործի կարճում, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ սպասում է իշխանությունից:

«Սա բացառապես քաղաքական հետապնդում էր, փորձում էին լռեցնել ընդդիմադիր հայացներ ունեցող գործչի, քանի որ ես այս իշխանության անօրինակությունները ցույց եմ տալիս փաստերով»,-ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 22-ին Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխեց գրավով՝ 6 միլիոն դրամ:

Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ