17 08 2022

Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան

Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Ժամանակ առաջ Սև լճից էինք խոսում, հետո տեղի ունցան Փառուխի սրացումները և մենք մոռացանք Սև լիճը... Բոլորովին վերջերս Եղծանողից՝ Գանձասար հատվածում  արձանագրվեցին զինված բախումներ, մոռացանք Փառուխը...

Ապա օրակարգ բերվեց Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանման հարցը, մոռացանք Եղծահողից Գանձասար ձգվող բարձունքների հանձնման մասին...

Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, երկրորդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը... Այսօր դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ... Թե ինչ կհաջորդի դրան, ցույց կտա վաղը...

Բայց որ սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է, դրանում, գրեթե,  համոզված եմ...»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ