Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը;
«Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:
Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:
Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,- գրել է Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը