02 07 2022

Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով Վճռաբեկ դատարանի միանգամից 9 դատավոր է նշանակվել

Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով Վճռաբեկ դատարանի միանգամից 9 դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Այդպիսով՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ են նշանակվել Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանն ու  Քրիստինե Մկոյանը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը։

Արտակ Կրկյաշարյանը, Սերգեյ Չիչոյանն ու Կարեն Բիշարյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ