Թեհրանում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ:
Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» -ն, Խամենեին և Էրդողանը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020-ին տեղի ունեցած պատերազմը ։
Այս համատեքստում Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ եթե լինի Հայաստանի հետ Իրանի սահմանների արգելափակման քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դա թույլ չի տա, քանի որ այդ սահմանն արդեն մի քանի հազար տարի տարանցիկ օղակ է հանդիսանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը