18 07 2022

Իրականում Արմենինը քաղաքական սպանություն էր. Անդրանիկ Թևանյան

Իրականում Արմենինը քաղաքական սպանություն էր. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արմեն Գրիգորյանը սպանվեց ու սպանեց

Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում, բայց դա երևացող մասն էր։ Իրականում Արմենինը քաղաքական սպանություն էր։ Նա Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական զոհն է։

Արմեն Գրիգորյանը սպանվեց և միաժամանակ ինքն էլ իր հերթին սպանեց։ Սպանեց, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքների պաշտպաններ ներկայացող բազմաթիվ ու բազմազան զանգվածին։

Եթե նախկինում նման բան լիներ և ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող գործի շրջանակներում կալանավորը դատարանի դահլիճում մահանար, ապա, այսպես կոչված, արևմտամետ (իրականում՝ թուրքամետ) պայքարիստները ոռնոց կբարձրացնեին, կուրծք կծծեին («հաց բերողի» պատմությունը վկա․ նա սնունդ էր հասցնում ոստիկանների կյանք խլած «ծռերին»)։ Արևմտյան կառույցներն ու դեսպանատները հայտարարությունը հայտարարության հետևից կանեին։ Գործակալական մամուլը աղմուկ կբարձրացներ։

Հիմա նման բան չեղավ։ Պատճառն այն է, որ Արմեն Գրիգորյանը չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունն ուրանալու օգտին, դեմ է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելուն, պողոսավարի չի հայտարարել, որ Արցախը մինչև Նիկոլն էր ծախվել, պարզապես խեղճ հարիֆի գրպանը գցեցին։ Գրիգորյանը չի պայքարել հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու և փոխարենը Թուրքիայի տակ մտնելու համար։ Գրիգորյանը չի ընդունել Նիկոլի իշխանությունը։ Այս ամենը մահացու մեղքեր են հակահայկական շրջանակների համար ու դա է նրանց լռության, ավելի ճիշտ՝ ուրախության պատճառը։

Գրիգորյանն իր կյանքի գնով ևս մեկ անգամ ու վերջնականորեն բացահայտեց մեզանում վխտացող տնաբույծ թրքաբոլշևիկներին, գործակալներին, «արևմտամետիստներին»։ Շատ ծանր գին վճարեց նա դրա համար, բայց արեց իր գործը։

Հանգչիր խաղաղությամբ Արմե՛ն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ