15 07 2022

Միրզոյան-Բայրամով առաջին հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիում

Միրզոյան-Բայրամով առաջին հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիում

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը տեղի է սահմանին՝ Երասխի ուղղությամբ

Ալիևը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շաբաթ օրը հանդիպում կունենան:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը կկայանա Թբիլիսիում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ