14 07 2022

Ինչի՞ եք էդ սարի վրա ֆիքսվել, միգուցե էլի սարեր կան վաճառված. Դումանյանը՝ Հատիս սարի մասին



Դուք ի՞նչ հակասություն եք տեսնում վարչապետի ասածի և իմ ասածի մեջ, վարչապետն ի՞նչ է ասել, ասել է, որ գաղափարին նորմալ ենք վերաբերվում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը՝ անդրադառնալով Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ արտահայտված կարծիքներին:

«Որ օրը շինարարություն կլինի, արձանը կտեղադրվի, այն ժամանակ... մնացածը գնացեք իրենց հարցրեք, ես ինձ համար եմ պատասխան տալիս: Կարդացեք մեր հայտարարությունը, դիտեք իմ ճեպազրույցը երկուշաբթի օրվա և դուք կստանաք ձեր բարձրացրած և լրացուցիչ բազում ահրցերի պատասխաններ»:

Ինչ վերաբերում հարցին՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, ի վերջո, իր համար պարզ եղա՞վ, թե ինչպես այդ հսկայական սարը վաճառվեց Ծառուկյանին մի քանի միլիոն դրամով, Դումանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես չգիտեմ վաճառքի հետ կապված ձեր պնդումները, ես տեղյակ չեմ: Ես չգիտեմ ինչպես է վաճառվել, որ թվականին: Ասում եք մի քանի միլիոն դրամ, բայց դա դուք գիտեք, իսկ եթե գիտեք, ինձ լուսաբանեք, ես չեմ տիրապետում մանրամասներին: Եվ արդյոք միայն այդ սարն է վաճառված, ինչի՞ եք էդ սարի վրա ֆիքսվել, միգուցե էլի սարեր կան վաճառված»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ