25 01 2023

Դումանյանի «մարդը» հեռացավ՝ Անդրեասյանի «մարդը» կնշանակվի. «Հրապարակ»

Դումանյանի «մարդը» հեռացավ՝ Անդրեասյանի «մարդը» կնշանակվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահրամ Դումանյանի հեռանալուց հետո, երբ ԿԳՄՍ նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը, ժամեր անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նաեւ ԿԳՄՍՆ աշխատակազմի ղեկավար՝ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը։ Չնայած սա քաղծառայության պաշտոն է, եւ մրցույթով նշանակված մարդը կարող էր նաեւ չհեռանալ, սակայն, չգրված ավանդույթով, այս պաշտոնին նշանակվում են նախարարի «մարդիկ», ուստի Դումանյանի «մարդը» հեռացավ՝ Ժաննա Անդրեասյանի «մարդը» կնշանակվի։

Իհարկե, ձեւական մրցույթ կանցկացնեն, եւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի թափուր տեղի համար մրցույթն արդեն հայտարարված է։ Այն անցկացնում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Հունվարի 24-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր, թեստավորման փուլը կայանալու է փետրվարի 20-ին, որին հաջորդելու է հարցազրույցի փուլը։

Մենք տեղեկացանք, որ աննախադեպ քանակի մարդ է դիմել մրցույթին՝ 15 անձ։ Չգիտես ինչու, Քաղծառայության գրասենյակը գաղտնի է պահում մրցույթի մասնակիցների անունները՝ մի տգետ պատճառաբանությամբ, թե դրանք անձնական տվյալներ են, հրապարակման ոչ ենթակա։ Չնայած մրցույթը չի կարող փակ լինել, եւ մասնակիցների անուններն էլ չեն կարող գաղտնի պահվել, բայց սա լիովին տեղավորվում է այս իշխանությունների ոչ թափանցիկ գործելաոճի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ