Հայ-թուրքական սահմանի բացման մասին Երեւանի եւ Անկարայի պայմանավորվածությունների ֆոնին հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել: Այդ մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը՝ վկայակոչելով թուրքական GazeteKars թերթը:
«Ականազերծման աշխատանքները սկսվել են Հայաստանի և Թուրքիայի սահմանին։ Այն իրականացնում է իսրայելական ընկերությունը», - ասված է հաղորդագրության մեջ ։
Աշխատանքներն իրականացվում են արդեն 20 օր՝ Կարսի շրջանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը