14 03 2024

Չեմ բացառում, որ այդ պայմանագիրը կարող է չեղարկվել. Լևոն Ստեփանյան



Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը մտավախություն հայտնեց, որ վաղ թե ուշ իշխանությունները կցանկանան չեղյալ հայտարարել 1992 թվականի սեպտեմբերին ՌԴ-ի հետ կնքված պայմանագիրը, համաձայն որի ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի հետ 311 կմ-ոց սահմանին։

«Դա հիմարություն կլիներ մեր կողմից, որովհետև մենք այդ սահմանին շատ լուրջ խնդիրներ կունենանք։ Մենք կվերադառնանք 1992 թվական, բայց դա կլինի հենց մեր պատճառով, ոչ թե թուրքերի։ Մենք շատ անկարգապահ ենք պահում մեզ սահմանի վրա: Ճիշտ կլինի, որ ՌԴ սահմանապահներին օգնեն մեր հայ սահմանապահները»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ