ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է այսօրվա ասուլիսի կարևոր արձանագրումները.
«ՀՀ իշխանությունների պնդումները, թե կա միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերյալ, անհիմն են, նման ընդգծած պահանջ գոյություն չունի։
Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ ներքաղաքական կյանքի մասին զեկուցումները իրենց մայրաքաղաքներ ներկայացնում են միակողմանի:
Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր ընթացքը, իր գործությունեությունը և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն ու կրում պատասխանատվություն։ Մենք գիտենք և բազմաթիվ անգամ ասել ենք, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա։
Մենք խորհրդարան չենք գնա այս իշխանությունների օրակարգով, մեր և նրանց օրակարգերն հատման կետեր չունեն։ Նրանց օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության շահերի հետ որևէ առնչություն չունի։ Մենք չենք պատրաստվում գնալ խորհրդարան, առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել այդ ճանապարհով՝ սպասարկելով նրանց օրակարգը։
Թուրք-ադրբեջանական պատվիրակությունները փորձում են մեր շարժումը դրսում ներկայացնել ռևանշիստական ուժերի պայքար,ովքեր ձգտում են տարածաշրջանը ապակայունացնել, և նրանց թեզերը աջակցություն են ստանում քպական շրջանակներից,ակնհայտ է ,որ մենք պայքարում ենք մի քանի ճակատներով՝օրվա իշխանության և նրանց տերերի:
Գրեթե բոլոր մարզերում արդեն ձևավորվել են «Դիմադրություն» շարժման խորհուրդները: Այո, հիմա հանրահավաքները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, իսկ մնացած օրերը մեզ համար լիարժեք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք:
Հաջորդ փուլ պետք է մտնենք ավելի կազմակերպված և հասնենք վերջնական հաղթանակի»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը