08 07 2022

Դիլիջանի ՔՊ-ական «արու» համայնքապետը քաղաքի հողերը ձևական աճուրդներով օտարում է. Ոսկան Սարգսյան

Դիլիջանի ՔՊ-ական «արու» համայնքապետը քաղաքի հողերը ձևական աճուրդներով օտարում է. Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիլիջանի ՔՊ-ական <արու>> համայնքապետը  շարունակում է  քաղաքի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից  էժան գներով օտարել

Նախկինում գրել եմ, որ Դիլիջան խոշոր  համայնքի ՔՊ-ական ղեկավար,  անձնական գործում իր սեռը <<արու>> գրած Դավիթ Սարգսյանը համայնքի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից էժան գներով օտարել  է , այդ թվում՝ Երեւան քաղաքի բնակիչների։ Դրա հետեւանքով համայնքի բյուջե  չեն մտել մեծ գումարներ։ Համայնքի քոլեջավարտ ղեկավարը շարունակում է այդ գործընթացը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում  եմ, որ     Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով:     Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է  Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել  թիվ 2 արձանագրությունը:

Կոռուպցիա չկա, չիք , ապագա  կա, կա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ