Այսօր ինչ ունենք, ուղղակի հետևանքն է նրա, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին: Քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«2018 թվականին շատ պարզ ինչ-որ մեկը կանգնեց, որոշեց, որ պետք է հայտարարի, որ Հայաստանում կա՛մ ինքն է վարչապետ լինելու, կա՛մ ՀՀ-ում ուղղակի այդպիսի պաշտոնյա չի լինելու: Սա ինչ է, թե ոչ բռնություն՝ ուղղված պետաիրավական կարգին, ՀՀ սահմանադրական հիմունքներին, որովհետև ՀՀ իրավական դաշտը կարգավորում է այդ բոլոր խնդիրները, թե ով պետք է լինի վարչապետ, ոնց պետք է ընտրվի վարչապետ, ինչպես պետք է ձևավորվի խորհրդարանական մեծամասնությունը: Բավարար չէ այս մարդն ինքն իր համար որոշել էր, որ ինքն է միակ վրչապեն այս երկրի, ավելին՝ ինքն այս իր գործողությունները ուղղորդելով, օրինակ՝ դեպի ԱԺ շենք և այն շրջափակելով ներազդեց ՀՀ այդ ժամանակվա խորհրդարանականների նկատմամբ՝ պարտադրելով իր կամքը»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը