Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը չի զգում լիարժեք տոնի բերկրանքը, որ ունեցել ենք անկախացումից ի վեր: Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Սահմանադրությունը մեր երկրի խորհրդանիշն է, բայց այսօր մայր օրենքը և մնացած բոլոր օրենքները ցավոք, փոխարինվել են մեկ մարդու, մի քանի հոգու, մեկ խմբակի կամակատարության, նրանց կամքի արտահայտությանը: Մեր երկրում այլևս հաստատված է փնթի բռնապետություն, մեր երկրում այլևս չի գործում խորհրդարանական պետական համակարգը, մեր երկրում գործում է ոստիկանապետությունը, որը ծառայում է մեկ մարդու աթոռը պաշտպանելուն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը