01 07 2022

Պատերազմի ավարտին պլանավորված պանիկա տարածեցին և Բերձորը մեծ թափով դատարկվեց. Գառնիկ Դավթյան



Տխրահռչակ փաստաթղթի ստորագրումը նաև պլանավորած պանիկա տարածելու քարոզչությամբ առաջնորդվեց: Կհիշեք, որ պատերազմի ավարտին խոսվում էր, որ Բերձորը պետք է հանձնվի, և այդտեղի ապրող բնակչությունն արագ լքեցին իրենց տները, մի մասը նույնիսկ տներն այրեցին, մի մասը գույքը տեղափոխեց և փաստացի մեծամասամբ դատարկվեց Բերձորը: Ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Դառնիկ Դավթյանը:

«Հետագայում պարզվեց, որ հետո պետք է որոշակի գործընթացներ լինեն, այսինքն փաստացի նպատակաուղղված մարդկանց ապատեղեկատվություն տարածեցին և եթե Բերձորն այդքան մեծ թափով կարող էր չդատարկվել, այդ ժամանակ դա եղավ: Հիմա վերաբնակեցման պրոցեսն է բավականին բարդ ընթանում, գիտենք, որ այնտեղ ապրում են շուրջ 50 ընտանիք, և սա քիչ թվաքանակ է, որպեսզի ռուս խաղաղապահները լեգիտիմության ունենան պահպանել այդ տարածքը որպես հայկական»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ