Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․
Նիկոլ Անհողի մոտ հատուկ դեսպան աշխատող լուսավոր Էդմոնը կապիտուլյանտ շեֆի խայտառակությունները փորձում է կրկին նախկինները գրպանը գցել...
Առիթավորվելով, որ հասարակության մեծ մասը քաղաքականապես անգրագետ է, իսկ դիվանագիտությունից և դիվանագիտության պատմությունից գրեթե ոչինչ չի հասկանում, գրառում է արել, թե "խոսքը վերաբերում է երբեմնի արտաքին գործերի նախարարներին, որոնց բանակցած փաստաթղթերը իրողություն են դառնում այսօր, որում ապրում ենք մենք բոլորս, իսկ իրենք՝ ոչ"...
Կա՛մ Էդմոնը անգրագետ է, կա՛մ էլ էժանագին մանիպուլյանտ և ստախոս... Ես հակված եմ երկրորդ տարբերակին, որով նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ծառայում է իր կողմից կապիտուլյանտ բնութագրված ռեժիմին...
Սրան ասեք, որ դիվանագիտության մեջ միակ փաստաթուղթը, որը ՊԱՐՏԱԴԻՐ է բանակցող կողմերի համար՝ բոլոր կողմերի ստորագրված փաստաթուղթն է... Իսկ այն ի՛նչ բանակցվում է՝ առոչինչ է, ընդամենը բանավոր կամ թղթի վրա գրված ինչ-որ բաներ, որը բանակցող կողմերին ոչինչ չի պարտադրում...
Սրան ասեք, որ Արցախյան հարցի վերաբերյալ կա կողմերին պարտադրող և լեգիտիմ ԵՐԿՈՒ փաստաթուղթ՝ 1994 թ-ի մայիսի 12-ի զինադադարի փաստաթուղը և 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի կապիտուլյացիան... Դրանց "միջև" տեղի ունեցած բանակցությունները, որոնց ժամանակ առաջ են քաշվել տարբերծ թեզեր, ծրագրեր, կարգավորման ձևեր և այլն ԱՌՈՉԻՆՉ են... Նիկոլին սպասարկող ժեխնյուզի և որոշ անձանց կողմից առաջ քաշվող "Կազանյան փաստաթուղը", "Քիվեսթյան փաստաթուղը", "Փարիզյան սկզբունքները", "Մադրիդյան սկզբունքները" և այլն, ո՛չ հայկական կողմերին, ո՛չ էլ Ադրբեջանին ինչ-որ բան պարտադրող փաստաթղթեր չեն և չեն եղել, քանի որ դրանք ՍՏՈՐԱԳՐՎԱԾ չեն հակամարտող կողմերի կողմից...
Ավելին, որպեսզի պատկերացնեք,թե ումեին դրանք ձեռնտու, իսկ ում՝ ոչ, ապա նշեմ, որ վերը նշված "փաստաթղթերը" մերժվել են Բաքվի կողմից, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դրանցից դժգոհ է եղել պաշտոնական Բաքուն, այլ ոչ թե հայկական կողմերը...
Սրան նաև ասեք, որ ամեն իշխանություն, եթե չի թողել ժառանգություն հաջորդին՝ ստորագրված փաստաթղթեր, ապա բանակցությունները վարում է իր սեփական կետից, որի մասին 2019 թ-ի ապրիլին բարձրաձայնել է նաև Նիկոլ Արցախատուն, ով հատուկ նշեց, որ Սերժ Սարգսյանին ոչինչ չի ժառանգել և բանակցությունները վարում է իր սեփական կետից...
Սրան ասեք, որ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Քոչարյանը,ո՛չ էլ Սարգսյանն իրենց հաջորդներին Արցախյան բանակցությունների պահով որևէ ժառագնություններ չեն թողել...
Սրանք ասեք, որ, եթե ամոթ ունի, ապա պապանձվի և վեր ընկնի տեղը ու վերջ տա էժանագին մանիպուլյացիաներին և ստերին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը