28 06 2022

Մարդը հանձնում է, կնիկը՝ վայելում. Hraparak.am

Մարդը հանձնում է, կնիկը՝ վայելում. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Աննա Հակոբյանի ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիս էր տալիս ու հերթական անգամ հայտարարեց, որ հողեր է հանձնելու, ճիշտ է՝ դեռ ոչ թե Հայաստանից, այլ Արցախից։ Նա գրեթե ուղիղ տեքստով ասաց, որ մինչև տարվա վերջ Լաչինի միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնելու են Ադրբեջանին, դրա տեղը նոր՝ ավելի բարձրակարգ ճանապարհ են ունենալու արցախցիները, իսկ վերոնշյալ գյուղերի բնակիչներն էլ ստիպված են լինելու լքելու իրենց տներն ու տեղափոխվելու այլ բնակավայրեր։ Դրա հարցն էլ են լուծել՝ Արցախի կառավարության բյուջեից գումար կհատկացնեն, որ ապահովեն հերթական տեղահանվածներին կացարանով։ 

Իսկ մինչ Աննա Հակոբյանի ամուսինը հանձնում է Բերձորը, ինքը՝ տիկին Հակոբյանը, զվարճանում է եվրոպաներում։ Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ վարչապետի տիկինը պատրաստվում է մեկնել Մոնակ եւ Նիցցա՝ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ։ Հիմա նա «Աննա Հակոբյան» պաշտոնական էջով հաղորդագրություն հաղորդագրության հետևից է տեղադրում՝ հայաստանցիներին աչքալուսանք տալով, թե ինչ հաճույքների մեջ է Ֆրանսիայի հայտնի լազուրնի ծովափին՝ Նիցցայում, Մոնակոյում, Կաննում։ Մեկ ընթրում է Միջերկրական ծովի ափին գտնվող ռեստորանում, վայելելով Ֆրանսիայի գեղատեսիլ վայրերն ու ծովից փչող զովը, մեկ պաշտոնական ընդունելությունների է արժանանում։

Օրինակ՝ մայիսի 27-ին, ամուսնու տված ասուլիսի օրը, Նիկոլ Փաշինյանի տիկինը ծաղկավոր սպիտակ զգեստով եւ 2018-ից հետո ձեռք բերած էլիտար քայլվածքով-հայացքով շրջում էր Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։ Հետո այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ, ճաշել Միջերկրականի ափին գտնվող Promenade ռեստորանում։ Եւ այս ամենի վերաբերյալ նա լուսանկարներ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում՝ ջիջիլ գցելով Հայաստանի, Արցախի ու հատկապես Բերձորի և Աղավնոյի հուսահատ ու դժբախտ բնակիչներին, որոնց շուտով իր ամուսինը թողնելու է անտուն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ