27 06 2022

Փաշինյանը քավորին, Նազելի Բաղդասարյանին և ևս 18 հոգու գործուղում է Լիոն

Փաշինյանը քավորին, Նազելի Բաղդասարյանին և ևս 18 հոգու գործուղում է Լիոն

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) կգործուղվի 20 հոգուց բաղկացած հայաստանյան պատվիրակությունը: Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը:

Պատվիրակության կազմի մեջ են՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ջումայանը, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի,  Շիրակի,  Տավուշի մարզպետները և այլ պաշտոնյաներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ