22 06 2022

Քայլականները չգիտեն, թե էլ ի՞նչ անեն,էլ ի՞նչ հանձնեն, նվիրեն, որ հաստատվի այդքան սպասված խաղաղությունը․ Ղազինյան

Քայլականները չգիտեն, թե էլ ի՞նչ անեն,էլ  ի՞նչ հանձնեն, նվիրեն, որ հաստատվի այդքան սպասված խաղաղությունը․ Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երիտհեղափոխականները Եվրոպայի հարթակներում բողոքում են ադրբեջանական ատելությունից: Ասում են, մենք իրենց այդքան սիրում ենք, իսկ իրենք մեզ այդքան ատում:
Անարդար է:
Չեն հասկանում, որ թուրքերի ու ադրբեջանցիների մեջ հայերի դեմ ատելությունը դրված է գենետիկ կոդի վրա, չեն պատկերացնում, որ Ադրբեջանում ու Թուրքիայում հայասիրություն չի կարող լինել, իսկ ցանկացած նման դրսևորում անմիջապես ստանում է փամփուշտ:
Երիտհեղափոխականները, մինչև կոկորդները խեղդված լինելով հայի և հայկականության նմատմամբ ատելությամբ, բողոքում են ադրբեջանական ատելությունից, քանի որ իրենց համարում են ադրբեջանցիների դաշնակիցը Հայաստանում, նրանց առջև ամրոցի դռներ բացողը, հայկական պետականություն կործանողը: Ու չեն հասկանում, թե ինչի՞ են նրանք այդքան ատում իրենց:
Հիմա սրանց ո՞նց բացատրես, որ չեն ատում, ուղղակի զզվում են, քանի որ գիտեն ձեր ով լինելը:
Ոնց բացատրես, որ թուրքերը սերտել են պատմության դասերը և լավ գիտեն, որ ամրոցի դռներն իրենց առջև բացող դավաճանին առաջինը պետք է գլխատել, քանի որ նա կարող է այդ նույն դուռը բացել նաև այլ զորքի առջև: Նրանք լավ գիտեն, որ բազմիցս օգտագործված դավաճաններն ինչ որ պահի կորցնում են օգտակարությունը և այլևս պիտանի չեն որևէ բանի:
Քայլականները, լցված լինելով ադրբեջանասիրությամբ, չգիտեն, թե էլ ի՞նչ անեն, որ նրանք գոհ մնան, էլ ի՞նչ հանձնեն, նվիրեն, որ հաստատվի այդքան սպասված խաղաղությունը և իրենք կարողանան հպարտ դեմքով Հայ ժողովրդին ասեն, տեսեք, մենք ձեզ բերեցինք այն խաղաղությունը, որ խոստացել էինք:
Կրկին չեն հասկանում, որ հանձնելուն սահման չկա, որքան հանձնեցիր, այնքան շատ են պահանջելու:
Տվեցիր երկու շրջան, հինգն են ուզելու, հինգը տվեցիր՝ Արցախն են ուզելու, Արցախը տվեցիր՝ միջանցք են ուզելու, միջանցքը տվեցիր՝ Սյունիքն են ուզելու:
Ու այդպես ավերջ ուզելու են, և դու սիպված ես լինելու անվերջ տալ:
Քանի որ գիտեն, որ դու քո էությամբ ու հոգով տվող ես . . .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ