14 06 2022

«Փետրվարի 31» Հակոբ Արշակյանի ֆանտաստիկ հարստացման պատմությունը

«Փետրվարի 31» Հակոբ Արշակյանի ֆանտաստիկ հարստացման պատմությունը

Արմեն Ամիրջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հակոբ Արշակյան, հանրությանը հայտնի է (փետրվարի 31) արտահայտությամբ, ներկայումս ԱԺ փոխնախագահ։

Արշակյանը մինչ «հեղափոխությունը» որպես սեփականություն հայտարարագրել է Mercedes-Benz 200 մակնիշի ավտոմեքենա, և 30.000.000 ՀՀ դրամ գումար։

Ակամայից հարց է առաջանում, որտեղի՞ց Հակոբ Արշկյանին 30.000.000 դրամ գումար։ Նախկին աշխատատեղ չնշած, գումարի ծագման աղբյուրը չնշած անձը, իշխանության չինովնիկ լինելուց որոշ ժամանակ անց հայտարարագրում է այլ գումարներ...

Ըստ հայտարարագրված գումարների պարզվում է, որ մեկ ամսվա համար նիկոլական չինովնիկը Հայաստանի հարկատուների հաշվին ստանում է 1.300.000 դրամ աշխատավարձ։

Հաշվի առնենք, որ մարդը նաև սպառող է, այսինքն աշխատավարձը ստանալուց հետո ունի առօրյա ծախսեր, որոնք չի կարող չկատարել։ Այսինքն պարզվում է, որ Հակոբ Արշակյանը ավելի շատ գումար է ստանում, իսկ հայտարարագրում է ընդհամենը մնացորդը ։

Սա ընդհամենը անձամբ Հակոբին պատկանող գույքի և դրամական միջոցների մասին է հայտնի, իսկ որքա՞ն գույք և նվիրատվություններ կան Հակոբ Արշակյանի մոտ ազգականների անուններով, որպես նվիրատվություն և գնում, դեռ կպարզի հակակոռուպցիոն հանձնաժողովը։

Մանրամասն ՝ Հայտարարագրերի Ռեեստրի տվյալների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ