13 06 2022

Նիկոլի գնալու օրը հեռու չէ. Իշխան Սաղաթելյան․ «Փաստինֆո»

Նիկոլի գնալու օրը հեռու չէ. Իշխան Սաղաթելյան․ «Փաստինֆո»

 «Փաստինֆո»-ն գրում է․

«Նիկոլի գնալու օրը հեռու չէ»,-այս  մասին «Փաստինֆո»-ի   եթերում ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը`նշելով, որ շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը կհեռանա:

Գործչի արձանագրմամբ` պայքարի բոլոր հիմքերը ստեղծել են, երկրում իրավիճակ են փոխել, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է: «Ունենք հսկայական ձեռքբերումներ, եկեք այս ամենն արձանագրենք, ու գնանք զարգացման ճանապարհով»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով, շարժումը փոխում է ռազմավարությունը, և եղանակային շոգ պայմաններից ելնելով կլինի գործողությունների նոր մարտավարություն, քայլերի նոր ծրագիր։ «Հետ քայլ չկա, շարունակելու ենք մեր պայքարը, և վստահ եղեք, որ իր հաղթական ավարտին հասնելու է այս շարժումը»,- վստահեցրել է բանախոսը։

Ի. Սաղաթելյանի դիտարկմամբ` իշխանությունները շարունակ խաբում ու մոլորեցնում են մեր ժողովրդին, օգտագործում թրքահպատակ օլիգարխների մեդիառեսուրսներն ու դրանցով տարածում ամենակեղտոտ ստերն ու կեղծ լուրերն իրենց մասին։

«Քանի կար` ասում էին 2018-ին լարել ենք, եկել իշխանության, հիմա էլ ասում են գցեցին մեզ վրա ու փախան»,- ասել է Սաղաթելյանը։ Նա բացառել է Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը` վստահեցնելով, որ որպես ճգնաժամի լուծման ելք նման տարբերակի չեն համաձայնի:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքին ու արտաքին քաղաքական այլ ուշագրավ թեմաների»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ