Նիկոլը ինչքան մնա այդքան կորցնելու ենք․ կյանք ենք կորցնելու, դիրք ենք կորցնելու, տարածք ենք կորցնելու, հեղինակություն ենք կորցնելու։ Եթե ընդդիմությունը լիներ իշխանության, չեր ազատի Լաչինը, Քելբաջարը և այլն մինչև մեր ռազմագերի տղեքրին չվերադարձնեինք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլիա սաուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխախագահ Արմեն Աշոտյանը։
«Էդ ո՞նց ա լինում հող հանձնելու ժամկետ գրում եք, մարդկանց հետ բերելու ժամկետ չեք գրել։ Նիկոլը ներմուծում է նոր փուլային տարբերակ․․․ առաջին փուլ՝ խաղաղության պայմանագիր, Նիկոլը ուզում է Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տա մեր հաշվին, երկրորդ փուլույմ Արցախը «բրախվում է», ՀՀ-ն խաղից դուրս է գալիս, Արցախը մնում է մեն-մենակ Ադրբեջանի հետ»,-ասաց Աշոտյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը