03 06 2022

Լավրովը հունիսի 10-ին կայցելի Երևան

Լավրովը հունիսի 10-ին կայցելի  Երևան

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը  հունիսի 10-ին կայցելի  Հայաստան ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է կարծիքների փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների վրա դրա ազդեցության վերաբերյալ:

Զախարովայի խոսքով, Երեւանում կստորագրվի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ՝ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների՝ 2022-2024 թթ.  ծրագիրը:

Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ Լավրովի մասնակցությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ