02 06 2022

Արայիկ Հարությունյանը զարմանում է, թե ինչու իրենց չեն հավատում, երբ ասում են, թե միջանցքի հարց չկա



Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամեն հայտարարությունից հետո Հայաստանում դողէրոցք է սկսվում, թե «երկիրը ծախեցին»:

 «Ժողովու՛րդ, եկեք մենք մեզ հարգենք, ուրիշին թուրք անվանելով կամ Թուրքիային մեծարելով՝ մենք մեր հարցերը չենք լուծում, թուլություններն ենք դրանով ցույց տալիս, մեր վախերն ենք ցույց տալիս: Երբ որ դու մեկին թուրք ես անվանում, դա նշանակում է, որ դու սարսափներ ունես, իսկ եթե ունես, պետք է գնաս դրա լուծմանը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ