01 06 2022

«Զարթոնք» կուսակցությունը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը

«Զարթոնք» կուսակցությունը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում:

 Խորհրդարանական ընդիմության նախաձեռնությամբ 2022թ. հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ներկայացված նախագծով նպատակ է դրված սահմանել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որևէ իշխանություն չպետք է անցնի:

 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, սատարում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարմիր գծեր սահմանելու նախաձեռնությանը:

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ