23 06 2020

Խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունի կասեցնել հակասահմանադրական գործընթացը

Խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունի կասեցնել հակասահմանադրական գործընթացը

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կապված երեկ Խորհրդարանի կողմից ընդունված  ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ։

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«2018 թվականին քաղաքական շանտաժով իշխանությունը զավթած քաղաքական ուժը այսօր հերթական անգամ կոպտորեն տապալել է սահմանադրական կարգը՝ Սահմանադրական դատարանի զավթմամբ ու Հանրապետության նախագահի լիազորությունների յուրացմամբ վերջնականորեն փակելով իրավական պետության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության էջը Հայաստանի Հանրապետությունում։ 

 

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն խստորեն դատապարտում է իշխող ուժի կողմից սահմանադրական կարգի տապալման շարունակական գործընթացը։

Սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման այս գործընթացին մասնակցած 89 քաղաքացիները կատարել են առերևույթ հանցագործություն, ինչի համար մոտ ապագայում կրելու են պատասխանատվություն։

Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունի կասեցնելու այս հակասահմանադրական գործընթացը։ Այդ կապակցությամբ ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը և կոչ ենք անում խորհրդարանական մյուս ուժին ևս միանալ նախաձեռնությանը, հակառակ պարագայում, կանգնելով սահմանադրական կարգը տապալած 89 հանցագործների կողքին, այդ ուժը վերջնականորեն կամրագրի իր տեղը պատմության աղբանոցում և կդասվի սահմանադրական կարգը տապալած 89 հանցագործների շարքին։

Կոչ ենք անում նաև արտախորհրդարանական և խորհրդարանական առողջ հասարակական և քաղաքական ուժերին, որոնք գիտակցում են Հայաստանի պետականության համար սահմանադրական կարգի տապալման կործանարար հետևանքները, համախմբվել և լծվել այս ամենի քաղաքական պատասխանատու Նիկոլ Փաշինյանին վերջնականապես իշխանությունից հեռացնելու կարևոր և այսրոպեական գործընթացին»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ