28 05 2022

Այս դավադիր իշխանության կառավարման շրջանում նաև Մայիսի 28-ն է փորձ արվում նսեմացնել․ Արծվիկ Մինասյան



Այսօր մենք ապրում ենք օրեր, երբ Հայաստանում իշխում են ազգադավներ, մարդիկ, որոնք պետականության և մեր ժողովրդի գենետիկ հատկության հետ կապ չունեն. Դրանով է պայմանավորված, որ այս դավադիր իշխանության կառավարման շրջանում նաև Մայիսի 28-ն է փորձ արվում նսեմացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսօրվա սահմանային սադրանքին, Մինասյանը նշեց․

«Քանի այս իշխանությունը կա, Ադրբեջանն իր այս լկտիությունը ավելի է շարունակելու։ Քանի այս իշխանությունը կա, մենք սահմանում ունենալու ենք լարվածություն, ունենալու ենք նոր զոհեր, նոր կորուստներ: Չկա Հայաստանի համար խորհրդանշանակ ու կարևոր մի օր, երբ ադրբեջանական հրոսակախմբերը չիրականացնեն հերթական հանցագործությունը։ Սա այս իշխանության վարած քաղաքականության և ամենօրյա վարքագծի հետևանքն է»,-ասաց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ