27 05 2022

Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը․ Արսեն Բաբայան

Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը:
Հայ ռազմագերիների փաստաբան Սիանուշ Սահակյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվոպական դատարանում այս պահին տեսանյութերով և այլ լիարժեք ապացույցներով ներկայացված են 80 ռազմագերիների առկայությունը: Նրանք ընդհանուր 119 հոգի են:
Ալիևը պնդում է, թե Ադրբեջանում այս պահին պահվում են ընդամենը 39 ռազմագերի: Ուշագրավ է, որ այս նույն թիվը պաշտոնապես հայտնում է նաև #նիկոլ_մահաբերը:
Շուտով, երբ ՄԻԵ դատարանում կսկսվի 119 հայ ռազմագերիներին վերադարձնելու դատաքննությունը, ադրբեջանական կողմը միջազգային դատարանում կհայտարարի, թե իրենց մոտ պահվում են ոչ թե 119, այլ՝ ընդամենը 39 հայ ռազմագերի և որպես դրա ապացույց կվկայակոչի Ալիևի եղբայր Նիկոլի պաշտոնական հայտարարությունը:
Փաստորեն հայ ռազմագերիների հարազատները և նրանց ներկայացուցիչ փաստաբանները ստիպված կլինեն հավասարաչափ պաշտպանվել Նիկոլից և Ալիևից:
Ուրիշ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ