23 05 2022

Փորձում են ծածկադմփոց անել պետական դավաճանության գործը. Արծվիկ Մինասյան

Փորձում են ծածկադմփոց անել պետական դավաճանության գործը. Արծվիկ Մինասյան

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանն այսօր մերժեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

«Խախտվում է արդար հետաքննության հիմնարար սկզբունքը»,- Վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ըստ Արծվիկ Մինասյանի, դատավորն ակնհայտ ցույց է տվել կողմնակալ վարքագիծ։

«Դատավորն ու դատախազները գտնվում են մի դիրքի վրա, որով մերժում են արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր բազմահազար զինծառայողների ծնողների խոսքի իրավունքը դատարանում։
Դատախազության և ընդհանրապես նախաքննական մարմնի հակաօրինական վարքագիծն այն է, որ երբ մենք ներկայացրել ենք առերևույթ դավաճանության հանցակազմով քրեական գործի հարուցում Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ, նրանք ոչ միայն աղավաղել են այս պահանջը, այլև փորձում են տեղափոխել մեկ այլ քրեական գործի շրջանակներ, որտեղ փաստերի կամ ամբողջ համակարգի ընդամենը մի մասն է։ Այդպիսով փորձել են, ներգրավելով որպես տուժողներ, ծածկադմփոց անեն ամբողջ պետական դավաճանության գործը»,- ասաց Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ