06 05 2022

Դիտավորյալ մեզ պառակտեց, որպեսզի տիրի Հայաստանին և իր միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը տիրեն Հայաստանին. Արսեն Գրիգորյան



«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ տարիների ընթացքում պարզ է դարձել, որ ինքը չի ներկայացնում Հայաստանի շահերը, հայի շահերը, այլ ներկայացնում է  Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ, «5165» շարժման հիմնադիր անդամներից Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

Նա նշեց, որ  նրա իշխանության օրոք գրանցվում են ձախողումներ տարբեր ոլորտներում։

«Մենք անընդհատ լռում էինք, մենք էլ չենք լռելու, և հատկապես կուզեմ ասել մի բան՝ ամենավատ բաներից մեկը, որ ինքն արեց մեր ժողովրդի մեջ, պառակտում մտցրեց։ Մենք իրար սիրող, հարգող ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհում մեր թասիբը պահած ժողովուրդ ենք։ Ինչո՞ւ է սենց անում։ Դիտավորյալ մեզ պառակտեց, որպեսզի տիրի Հայաստանին և իր միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը տիրեն Հայաստանին։ Չենք թողնելու»,- ասաց վաստակավոր արտիստը։

Նա խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր անտարբեր են, չեն ուզում մասնակցել երկիրը պահելու, պետականությունը պահելու գործին, բոլորը մտածում են՝ կարևորն իր գործը լավ լինի, ընտանիքը լավ լինի։

«Այդպես չի լինելու։ Մեր ընտանիքը հայ ժողովուրդն է, մեր տունը Հայաստանն է, մենք աշխարհում ուրիշ տուն չունենք։ Եվ կոչ եմ անում Հայաստանում, Արցախում, ամբողջ աշխարհի հայությանը ոտքի ելեք, որովհետև այստեղ որևէ քաղաքական խնդիր չկա, որևէ կուսակցական խնդիր չկա, սա մեր ազգային և պետական խնդիրն է, որը մենք ենք լուծելու, ուրիշ մարդ չի լուծելու»,- ասաց Մրոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ