05 05 2022

Ապացուցված է՝ երկրի վարչապետը ստախոս է․ Արսեն Ջուլֆալակյան



Նախկին իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում էր։

Նա հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է կանգնել այդ բեմում, քանի որ այս մարդիկ պայքարի են դուրս եկել ոչ թե հանուն սոցիալական խնդիրների լուծման, ոչ թե աթոռի,  այլ հայրենիքի փրկության։

Նա  կոչ արեց հայաստանցիներին, արցախցիներին, Սփյուռքում ապրողներին միանալ այս պայքարին։

«Սիրելի հայրենակիցներ, մեզ խաբել են։ Համընդհանուր էյֆորիայի մեջ մենք ուշադրություն չենք դարձրել, թե ում բերանից են հնչում թեկուզ ճիշտ թեզերը, իսկ իրականում ամբողջը սուտ էր։ Խաբել են Արցախի հարցում, տարածքային ամբողջականության պահպանման հարցում, տնտեսության թռիչքաձև աճի հարցում, առողջապահության հարցում։ Ինը հազար և ավելի զոհ ունենալու պարագայում երեկ հպարտ-հպարտ շեշտում էին, որ հաջողել են քովիդի դեմ պայքարում։ Խաբել են նույնիսկ իրենց այդքան սիրելի ասֆալտի թեմայով։ Շրջեք Հայաստանի տարածքով ու տեսեք»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ