Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
Մինչև մի որոշ ժամանակ առաջ, երբ սոց. հարթակներում հանդիպում էի ծանոթ քպ-ականի տխմար գրառման( հաճախ առանց հասկանալու copy-paste արված ), փորձում էի բացատրել, հասկացնել, որ առնվազն շատ խոցելի է գրվածը, կարծում էի, չեն հասկանում ուղղակի…
հիմա արդեն կարդում եմ, ժպտում, անցնում առաջ: Հասկանում եմ,որ գործ է ,անում են…
Հ.գ. միակ բանը, որ դեռ չեմ հասկացել, կուսակցության 3-րդ էշելոնի պահվածքն է, երբ հետևողականորեն իրենք իրենց խայտառակող գրառումներ են անում:
Լավ, գոնե չե՞ք մտածում, որ վաղը «վերևները» թռնելու են (եթե հասցնեն), դուք ի՞նչ եք անելու: Ձեր ինչների՞ն է պետք ախր հարգելի անհայտ ավագանիներ, օգնականներ, քարտուղար/ուհիներ և այսպես շարունակ: Գոնե տեղ թողեք, որ հետո կարողանաք տարրական գործ գտնեք:
Բացառիկ հանցագործ
խմբակի եք ծառայում ախր՝ ապացուցված ՊԵՏԱԿԱՆԱԿՈՐԾԱՆ:
հ.գ. հիմա էլ պարզվեց «ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն…» է ցույցեր անում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը