29 04 2022

Բոլորս գիտենք մի բան՝ Փաշինյանն ինչ էլ խոսում է, խաբում է. Արամ Վարդևանյան



Նիկոլ Փաշինյանն ինչ էլ խոսում է, ինքը խաբում է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Դիմադրություն շարժման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Լրահոսն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում, Արցախին մասին է խոսում, էլի ինչ-որ մտքեր է արտահայտում, բայց մենք արդեն բոլորս գիտենք մի բան՝ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ խոսում է, ինքը խաբում է, ինքը կարողանում է միայն խաբել, ինքը խաբելու չեմպիոն է։ Ի՞նչ պետք է անենք այդ խաբելու դեմ, մի բան՝ պայքար։ Ամեն անգամվա մեր քայլերթից հետո մենք շատանում ենք, մեր հայրենակիցներից շատերը քնից արթնանում են, համախմբում ենք, միասնական ենք դառնում, 30 տարի առաջ մեր հաղթանակների սկիզբը հենց դրվեց մեր միասնական լինելով, այն ժամանակ էլ կար թշնամի, էն ժամանակ էլ կար խոսակցություն, որ թշնամին ուժեղ, բայց հայ ազգը միասնական լինելու դեպքում ունենում է միայն հաղթանակ»,- հայտարարեց Արամ Վարդեւանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ