29 04 2022

Մենք ձեզ հետ միասին «ո՛չ» ենք ասում անամոթ կառավարությանը․ Արծվիկ Մինասյան



Այս պայքարը չի ճանաչում որևէ կուսակցական պատկանելություն, խմբային պատկանելություն, այս պայքարն ունի մեկ նշանաբան՝ հանուն հայի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի։ Այս մասին Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթից առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը

«Այս պայքարի նպատակն է հանել այն ատելությունը, որ այս իշխանությունը 4 տարում սերմանեց մեր մեջ, հանենք այն զզվանքը, որ այս իշխանությունը փոխանցեց հայ մարդուն, հանենք այն պարտության ոգին, որ այս իշխանությունը դրեց մեր մեջ, որովհետև հայ ժողովուրդը չի պարտվել, Հայաստանը չի պարտվել և մենք ձեզ հետ միասին պետք է ունենանք ուժեղ Հայաստան, և մենք ձեզ հետ միասին «ո՛չ» ենք ասում անամոթ կառավարությանը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ