Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը:
«Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 29-ին հայտարարել է, որ նախապատրաստվում է մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, հավելելով, որ ԵՄ–ն ազնիվ միջնորդ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը