3 անձի բերման են ենթարկել Կառավարության դիմաց ՀՅԴ ՀԵՄ իրակնացրած «արնոտ» ակցիայից:
Դաշնակցական երիտասարդները խաղաղ իրազեկման ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ձեռքերը ողողում էին կարմիր ներկի մեջ ու «արնոտ» հետքեր դաջում Կառավարության շենքի առջև։ Նրանց հետ էին նաև ՀՅԴ անդամներ, ԱԺ պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանը։
Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, իսկ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին կոպիտ քաշքշելով նստեցրին ոստիկանական մեքենան, ապա ազատ արձակեցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը