Զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում էր ԱԺ նիստին վարչապետի ելույթում հնչած համապատասխան խոսքերին, որոնք մեր կողմցի արդեն իսկ ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ելույթին, որտեղ նա ասում էր, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի:
«Այդ քրեական գործն անդրադառնում է հենց այդ նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսք: Հետևաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետքէ արժանանա համապատասխան իրավական գնահատականի»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը