21 04 2022

Դա ոչ թե ՀՀ-ի խաղաղության դարաշրջանն է, այլ՝ Թուրքիայի և Ադրբեջանի, որը տեղի չի ունենալու․ Վարդևանյան



ՍԴ-ն 2010 թվականի իր հայտնի որոշմամբ շատ կարևոր արձանագրում արեց՝ ասաց՝ Սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող մայր փաստաթուղթն է, բայց անկախության հռչակագիրը ավելի բարձր է, որովհետև Անկախության հռչակագիրը դա հենց այն պատգամն է եղել, որ փոխանցվել է հայ հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին, որոնցից ոչ ոք չի կարող շեղվել։ Այս մասին Ազատության հրապարակում քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այլ կերպ ասած Սահմանադրությունը մի կարմիր գծեր է նախանշում, բայց անկախության հռչակագիրն էլ ավելի բարձր նշաձողով կարմիր գծեր է սահմանում, բայց իհարկե այս իշխանության համար որևէ օրենք, օրեսնգիրք, Սահմանադրություն, Անկախության հռչակագիր նշանակություն չունի, սա ասում եմ ցավով»,-ասաց Վարդևանյանը հորդորելով զարթնել թմբիրից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ