Իրականության մեջ եթե մենք փորձենք դիտարկել իրանական դիրքորոշումները, պետք է հասկանանք մի կարևոր հանգամանք՝ Իրանն անշուշտ վարչաքաղաքական միավորի առումով Իրանի իսլամական հանրապետություն է, բայց մենք ունենք Իրան նաև Թուրքիայի հներսում՝ ի դեմս իրանախոս ժողովուրդների, որոնք նույնպես կարևորագույն գործոն են: Ազատության հրապարակում քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ինչ վերաբերում է Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումներին, ապա այստեղ մենք բախվում ենք մի շատ կարևոր խնդրի հետ՝ որևէ միջազգային խաղացող, երբ ՀՀ-ում իրենց իշխանություն համարողները խոսում են որևէ պետության հետ հարաբերությունների բարելավման մասին, չեն կարող ելնել և բարձրաձայն հայտարարել, որ դեմ են դրան՝ թե՛ Իրանը, թե՛ ՌԴ-ն և մյուսները»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը