20 04 2022

ԱԺ-ն խուսափում է մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների հարցով որևէ միջոցառում կազմակերպել․ Մանուկյան

ԱԺ-ն խուսափում է մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների հարցով որևէ միջոցառում կազմակերպել․ Մանուկյան

NEWS.am-ը գրում է․

«Ազգային ժողովի նիստերի դահլիճում ապրիլի 21–ին նախատեսված «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ լսումները չեն լինելու։

Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, Ազգային ժողովի կայքում էլ  օրեր առաջ հրապարակվել էր լսումների վերաբերյալ հրավերը։

«Օրենքով նախատեսված պահանջները կատարվել էին, իսկ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ թույլտվություն էր տվել լսումներ անցկացնելու վերաբերյալ, սակայն վերջին պահին պատճառաբանեցին, թե տեխնիկական անձնակազմը Երեւանում չէ, չեն կարող սպասարկել։ Հակառակ մեր հորդորներին, որ մենք կապահովենք տեխնիկական մասը եւ ուղիղ հեռարձակում կլինի, մերժում ենք ստացել։

Առաջարկել են ապրիլի 24–ից հետո մեկ այլ օր անցկացնել լսումները։ Թերեւս Հայաստանի Ազգային ժողովը խուսափում է մինչեւ ապրիլի 24–ը հայ–թուրքական հարաբերությունների հարցով որեւէ հրապարակային միջոցառում կազմակերպել խորհրդարանում, որպեսզի իբր թե առանց նախապայմանների իրենց հետ խոսող թյուրքական իշխանություններին եւ Ադրբեջանին չզայրացնի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ