Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել:
Ցանկում տեղ են գտել նաև ՀՀ պետական գերատեսչությունները, մասնավորապս ուժային կառույցները, ՊԵԿ-ը: Անդրադառնալով երևույթին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ սա նոր երևույթ է և ունի շատ պարզ բացատրություն:
«Պետությունը, հատկապես ուժային կառույցներին սկսում է ավելի փող տալ, որ լոյալություն ապահովի, ոստիկանություն, ԱԱԾ և եթե նայենք 2022 բյուջեով ինչ ծրագրեր են հովանավորվում, ապա պարզ է դառնում, որ Փաշինյանն ու իր իշխանությունը փորձում են փողով գնել այդ կառույցներին՝ լավ հասկանոլվ, որ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվում է, թե Արցախի հարցով, թե հայ-թուրքական անհասկալանի գործընթացով, թե սոցիալական սրվող խնդիրներով:
Փորձում են աշխատավարձը, փողը ավելացնելով սեփական իշխանության անվտանգությունը երաշխավորել, բայց ես վստահ եմ, որ ուժային կառույցներում կան սպաներ, սերժանտներ, շարքայիններ, ովքեր չեն կաշառվում:
Վրջերս էլ տեսանք, թե ինչ արեցին, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ին գումար հատկացրեցին, հիմա էլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայությունը հանում է ԱԱԾ-ից և տանում իր սեփական ենթակայության տակ, չեմ զարմանա, որ աշխատավարձը բարցրացնեն, պարեկներն հիմա ավելի շատ փող են ստանում, քան թե պայմանագրային զինծառայողները, ովքեր իրենց կյանքն են վտանգում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը