Ապրիլի 19-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում, հայտնում է Կրեմլի կայքը:
Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող արդիական հարցեր:
Կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը