«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Սիրելի հայրենակիցնե՛ր, մենք մտնում ենք թրքահպատակ իշխանության դեմ աննահանջ, վճռական, պատասխանատու և հաղթական պայքարի վերջնական փուլ։
Դավաճանությունը շաղախված մեր լուսավոր երիտասարդների արյամբ, անսահման ցինիզմով, լկտիութրամբ, իր շուրջն է համախմբել պետականությունը ոչնչացնող պոռնկածին արարածներին։
Փողոցը և միայն փողոցը կտա հարցերի վերջնական պատասխանը՝ պատիվ արժանապատվություն ունեցող է ՀԱՅԸ, որն իրավունք ունի ապրելու, արարելու, գոյատևելու, թե՞ պետք է քարշ տա իր ողորմելի գոյությունը, որպես քոչվոր՝ առանց պետության, պետականության, ինքնության ու արժանապատվության։
Ինչ է հարկավոր՝
1) Դուրս գալ փողոց ու առանց տրտնջալու, դժգոհելու, անհարկի չհիմնավորված, չփաստարկված քննադատությունների, սրան-նրան սիրել, չսիրելու սուբյեկտիվ ընկալումների՝ լծվել Արցախի և Հայաստանի փրկության, Հայաստան աշխարհի հավերժության համար սուրբ գործին։
2) Ընդդիմությունը ունի հստակ օրակարգ, գործողությունների ծրագիր և ամենակարևորը անկոտրուն կամք ու վճռականություն՝ լինել փողոցում ու շարունակել պայքարը անընդհատ, շարունակական առանց տուն գնալու։
Ձեր ներկայությամբ նոր լիցք ու թափ պետք է հաղորդեք այսուհետ այլևս չընդհատվող հանրահավաքներին, քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։
3) Հանրահավաքներին ձեր՝ արժանապատիվ ՀԱՅԵՐԻ մասնակցությունն ու մարդաշատությունն է կանխորոշելու «ճակատամարտի» ելքը։
Ձեր ներկայությունն ու խոսքն է լինելու որոշիչը։
4) Այսուհետ, ինչպես եղավ ապրիլի 5-ին, ընդդիմության ակցիաները, հանրահավաքները, երթերը՝ ապակուսակցական են, դրանց տերն ու հերոսը, դրանց մասնակցող ազգային արժեհամակարգի կրող՝ ՀԱՅԵՐՆ են։
5) Դուրս արի և ընդդիմության հետ իրականացրու՝ «կոնկրետ գործողություններ» անվամբ քո պահանջը։
Իրագործիր, ամրապնդիր և տեր եղիր հաղթանակիդ։
6) Քո մասնակցությամբ, մարդաշատությամբ, ընդամենը մի քանի օրվա մեջ՝ կապահովես պայքարի հաջող ընթացքը, զարգացումն ու կուլմինացիան։
Արդյունքում՝ քննչական մեկուսարանները կվխտան թրքահպատակ նիկոլականներով։
Հ.Գ. Սիրելի՛ հայրենակից, դու՛ և միայն դու՛ կարող ես կանգնեցնել Արցախի և Հայաստանի պետականության կորուստը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը