18 04 2022

Ունենք հստակ գործողությունների ծրագիր, որոնց վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կներկայացվի. Արամ Վարդևանյան



Դիմում եմ մեր հայրենակիցներին, հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր այս ժամանակահատվածում հուսահատվել են, հիասթափվել, իսկապես դա այս իրավիճակում լուծում չէ, պետք  զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Հուսահատվելով, նեղվելով մենք այս իրավիճակից դուրս չենք գալու, իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին: Մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր, որոնց վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կներկայացվի: Ես խնդրում եմ, որ մեր հայրենակիցներն այդ իմաստով փոքր ինչ համբերեն»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ