15 04 2022

Պետք է կանգնեցնենք կորուստների այս շղթան, պատրաստ եղեք․ Իշխան Սաղաթելյանի կոչը

Պետք է կանգնեցնենք կորուստների այս շղթան, պատրաստ եղեք․ Իշխան Սաղաթելյանի կոչը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։ Գիտեմ՝ սպասում եք գործողությունների։ Գիտեմ՝ այս դավաճանությունը հանդուրժելու էլ ոչ մի հնար չկա։ Իրականանում են մեր ամենավատ կանխատեսումները։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Մենք պետք է ոտքի կանգնենք և կանգնեցնենք միակողմանի կորուստների այս անվերջանալի շղթան։ Խնդրում եմ՝ վստահ եղեք,որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ։

Շատ հարցեր կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։ Ամեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք։ Ուրեմն ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործել։ Սխալվելու, մինչև վերջ չհաշվարկված քայլեր անելու որևէ հնարավորություն այլևս չունենք։ Ոչ մեկս չունենք։ Հետևաբար նորից եմ կրկնում՝ պատրաստ եղեք։ Մեծ գործ ունենք անելու և անելու ենք միասին:

Սա մեր առաքելությունն է և մենք այն պատվով իրականացնելու ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ