14 04 2022

Այս դավաճանությունը կարելի է կանգնեցնել, եթե «լուռ մեծամասնությունը» սկսեն խոսել և պահանջել դավաճանների հեռացում․ Վարուժան Գեղամյան

Այս դավաճանությունը կարելի է կանգնեցնել, եթե «լուռ մեծամասնությունը» սկսեն խոսել և պահանջել դավաճանների հեռացում․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը գրում է․

Իմիջիայլոց, անհրաժեշտ է նաև հիշել, որ ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանությունը, որն անընդհատ ներկայանում է իբր «ժողովրդի անունից խոսող և կառավարող», իրականում ընտրվել է ՀՀ բնակչության ընդամենը 25%-ի ձայներով, որոնց մեծագույն մասն էլ տրվել է կապիտուլիանտի և նրա խմբավորման մանիպուլիացիաներին, որոնցում ոչ մի խոսք չի եղել Արցախը Ադրբեջանին նվիրելու մասին (ավելին, մերձիշխանական մեդիա կայսրությունն ամեն օր ու մինչև այսօր հայ ժողովրդին համոզում է, որ «նորից ազատագրվել է Շուշին»)։

Սա շատ կարևոր հանգամանք է, որն ապացուցված է նաև գիտական հետազոտություններով:

25%-ին մանիպուլացնելով ընտրվածը այժմ վռճում է ամբողջ հայ ազգի (ներառյալ սփյուռքի) ճակատագիրը՝ վերջնականապես ցեղասպանելով մեզ։

Այնպես որ այս դավաճանությունը կարելի է կանգնեցնել, եթե «լուռ մեծամասնությունը» և հատկապես կարծիքի առաջնորդները սկսեն խոսել և պահանջել դավաճանների հեռացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ