14 04 2022

Արցախի կարգավիճակի հարցը «կարմիր գիծ» է, որը ոչ մեկն իրավունք չունի խախտել․ Դավիթ Բաբայան

Արցախի կարգավիճակի հարցը «կարմիր գիծ» է, որը ոչ մեկն իրավունք չունի խախտել․ Դավիթ Բաբայան

Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նշաձող է, այլ կարմիր գիծ: Այն բարձրացնել և իջեցնել հնարավոր չէ»․ հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նա նշել է, որ Արցախի խնդիրը ոչ թե Արցախի բնակչության, այլ ողջ հայության խնդիրն է։

«Մենք ունենք ոչ թե նշաձողի, այլ «կարմիր գծերի» խնդիր։ Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտել։Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միակամ են, որևէ այլ կարծիք չկա։ Սա Արցախի ժողովրդի կարծիքն է և ոչ միայն Արցախի, յուրաքանչյուր նորմալ մարդու, յուրաքանչյուր նորմալ հայի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ