Իշխանությունը դեռևս չի մարսում ընդդիմադիր պատգամավորների այսօրվա ակցիան: Իրար հերթ չտալով ՔՊ պատգամավորները տարբեր մեղադրանքներ հնչեցրին ընդդիմադիրների հասցեին, իսկ ահա ՔՊ-ական օլիգարխ պատգամավորներից Գուրգեն Արսենյանը կոչ արեց Փաշինյանին, որ սթափեցնի Արցախի ղեկավարությանը: Իշխանությունը, որ Արցախի հասցեն արդեն մոռացել է, տագնապած է ընդդիմության՝ Արցախ այցից։
Ավելի ուշ իշխանական շրջանակները լուրեր տարածեցին, թե իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չեղարկել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումը:
Մեզ հարցին ի պատասխան՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից պատասխանեցին, որ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու հարց իրենց օրակարգում ի սկզբանե չի էլ եղել:
Թե ինչու է իշխանությունն այս կերպ արձագանքում ընդդիմադիրների Արցախ այցին և հատկապես, ինչու է փորձում խոչընդոտել, խիստ տարակուսելի է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը